Tesla Motors ընկերությունը կբարելավի Model S – P85D սեդանի բնութագրերը:  Վերածրագրավորումից հետո էլեկտրամեքենան կարող է զրոյից մինչեւ 96  կմ/ժ արագություն զարգացնել  3,1 վայրկյանում՝  նախկինից  0,1 վայրկյանով արագ: Իր թվիթերում այդ մասին գրել է ընկերության նախագահ Իլոն Մասկը:

Արտադրողը փոփոխություններ կկատարի ինվերտորի ալգորիթմում՝ ամպային ծառայության շնորհիվ: Նոր ծրագիրը Model S P85D համակարգում ներբեռնվում է ավտոմատ, այդ պատճառով էլ էլեկտրամեքենաների տերերը չեն այցելի դիլերների կենտրոն: 

Մոդելի ամեննարագ տարբերակը ներկայացվել էր անցյալ տարվա գարնանը: Սեդանը համալրել են  224- եւ 476-ուժային էլեկտրաշարժիչներով: Պահուստային լիցքը կազմել է 443 կմ, փոխանցում է Motor-ը:

Սեդանի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է: Այն ամենաարագ սերիական էլեկտրամեքենան է աշխարհում: