Ֆրանսիայի կառավարությունը մինչեւ 10 հազար եվրո կվճարի նրանց, ովքեր սովորական ավտոմեքենան կփոխարինեն էլեկտրամոբիլով: Երկրի վարորդներին բենզինից հրաժարվելուն մղելը Ֆրանսիայի կառավարության գլխավոր խնդիրներից է: Ըստ Euromag-ի, էներգետիկ անցման մասին օրենքի ազգային նպատակն էկոլոգիական մեքենաների ցանցի թողարկումն է:

Ֆրանսիայի Էկոլոգիայի նախարար Սեգոլեն Ռուայալն օրերս հաստատել է, որ հին դիզելային ավտոմեքենան էլեկտրական կամ հիբրիդային մոդելով փոխարինողները 10 հազար եվրոյի չափով «էկոլոգիական սուպեր-բոնուս» կստանան:

«Մեր գլխավոր նպատակն է՝ վարորդներին խթանել, որպեսզի էկոլոգիական տրանսպորտ օգտագործեն»,- հայտարարել է նախարարը:

2014 թվականին Ֆրանսիայի տարածքում 10.560 էլեկտրական մեքենա է վաճառվել: