Skoda ընկերությունը հրապարակել է երրորդ սերնդի Superb մոդելի սրահի առաջին պաշտոնական լուսանկարները: Նորույթի հրապարակային պրեմիերան կկայանա մարտի սկզբին, Ժնեւի շոուի ժամանակ:
Չեխական ընկերության ներկայացուցիչների խոսքով, նոր Superb-ի սրահն իրենում համադրում է տարողունակությունը, ֆունկցիոնալությունն ու դիզայնը, ինչպես նաեւ հնարավորություններ, որոնք «հասանելի են միայն բարձր դասի ավտոմեքենաներին»:
Ըստ Motor-ի, ավելի վաղ հաղորդվում էր, որ Skoda-ի ֆլագմանական մոդելի արտաքինը ժնեւյան VisionC-ի ոճով է. Superb-ը կունենա նույնպիսի նեղ լուսարձակներ եւ ռադիատորի ճաղեր:
Չեխական ավտոընկերության նորույթի եվրոպական վաճառքը կմեկնարկի այս տարվա ամռանը, իսկ Ռուսաստան այն կհասնի աշնան վերջին:





























