Acura ընկերությունը (Honda-ի լյուքսային մասնաճյուղը) պատրաստվում է համալրել մոդելները նոր քրոսովերով, որը կդառնա «մեկնարկային» մոդել ընկերության ամենագնացների խմբում։  Սակայն Acura-ն չի պատրաստվում մեքենան ստեղծել զրոյից։ Նրա հիմքում կլինի նոր քրոսովեր Honda HR-V-ը։

Honda-ի ամերիկյան մասնաճյուղի փոխտնօրեն Ջոն Մենդելը Wards Auto պարբերականի հետ զրույցումյ հաստատել է, որ Acura-ի ամենակոմպատկ քրոսովերը կստեղվի Honda HR-V ամենագնացից, որը ամերիկյան շուկա դուրս կգա րադեն այս գարուն։

Այլ մանրամասներ նա չի հաղորդել, սակայն լրատվամիջոցները ենթադրոմ են, որ նոր քրոսովերը կլինի RDX-ից մեկ մոդել ցածր եւ կմրցակցի Audi Q3, BMW X1 եւ Mercedes GLA-ի հետ, գրում է Vesti-ն։