Toyota ընկերությունը Camry եւ Corolla սեդանների հատուկ տարբերակներն է մշակել: Նորույթները կներկայացվեն փետրվարի կեսերին, Չիկագոյի ավտոսրահում:

Camry-ի հատուկ տարբերակը կարող է լինել կա՛մ կապույտ, կա՛մ ճերմակ: Toyota Camry Special Edition-ը 2.5 լիտրանոց բենզինե շարժիչ կունենա: Ընդհանուր առմամբ, շուրջ 12 հազար նման մեքենա է թողարկվելու:

Ըստ Corolla-ի հատուկ տարբերակը, ըստ Motor-ի, կառաջարկվի երեք գույնով. կարմիր, սեւ եւ ճերմակ: Մեքենան սեւ ինտերիեր կունենա՝ կարմիր հավելումներով:

Toyota-ն ծրագրում է 2015 թվականի օգոստոսից մինչեւ դեկտեմբերը 8 հազար նման Corolla կթողարկի: