Ֆիննական Toroidion ընկերությունն ապրիլի 16-19-ը Մոնակոյում նախանշված Top Marque ցուցահանդեսին 1341-ուժանոց էլեկտրական մեքենա կներկայացնի: Նորույթը կոչվում է 1MW, որը նշանավորում է դրա հզորությունը՝ «մեկ մեգավատտ»:
Առայժմ նորույթի մասին հայտնի է միայն, որ այն ամբողջությամբ Ֆինլանդիայում են մշակել: Այնտեղ էլ նախատեսում են թողարկել սերիական մոդելը: Յուրաքանչյուր ավտոմեքենա ձեռքով են հավաքելու:
Ըստ Motor-ի, մի քանի տարի առաջ խորվաթական Rimac ընկերությունը հայտարարել էր սպորտային էլեկտրական մեքենաներ թողարկելու մտադրության մասին, որը հագեցած կլիներ 1088 ձիաուժ ընդհանուր հզորությամբ:
Rimac-ը պնդում է, որ նման մեքենան կարող է 100 կմ արագություն զարգացնել 2.8 վայրկյանում եւ մեկ անգամ լիցքավորվելուց հետո մինչեւ 600 կմ երթեւեկել:





























