Գերմանական Hella ընկերությունը նոր տեխնոլոգիա է մշակում, որը թույլ կտա արձանագրել մեքենայի թափքի վնասվածքները: Վարորդը կարող է իմանալ անգամ ամենից աննշան քերծվածքների մասին:
Ward’s Auto-ի փոխանցմամբ, Intelligent Damage Detection System անվանումով համակարգը հատուկ ալգորիթմի օգնությամբ անմիջապես հայտնաբերում է քերծվածքների առկայությունը: Սակայն առայժմ չի հաղորդվում, թե վարորդն ինչպես է իանալու վնասվածքների մասին: Եթե ավտոմեքենան GPS ունի, ապա համակարգը կարձանագրի վնասվածքի վայրը, ժամանակը եւ տեսակը:
Ըստ Motor-ի, այս տեխնոլոգիան կարող է օգտակար լինել ապահովագրողների համար, իսկ վարձույթի ընկերությունները կազատվեն մեքենան վերադարձնելուց հետո այն մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտությունից:
Hella-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց արտադրանքով արդեն հետաքրքրվել են բազմաթիվ ավտոընկերություններ, այդ թվում՝ BMW-ն: Ակնկալվում է, որ Intelligent Damage Detection System-ով հագեցած ավտոմեքենաները կհայտնվեն 2018 թվականին:





























