Այսօր՝ հուլիսի 17-ին կառավարության նիստերի դահլիճում կայանալու է Հայոց համազգային շարժում կուսակցության 16-րդ համագումարը:
Համագումարին որպես հյուր հրավիրված են միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները, իսկ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցելու է որպես պատվիրակ: Ինչպես օրերս NEWS.am-ին հայտնել էր ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը, առաջին նախագահը մշատապես մասնակցել է բոլոր համագուրմարներին, եւ նրան է պատկանում թիվ 1 մանդատը: Առաջին նախագահը նաեւ ելույթ է ունենալու համագումարում:
Նշենք, որ համագումարը պետք է վարչության նախագահ եւ վարոչթւոյւն ընտրի: Շաբաթներ առաջ հրաժարական էին տվել վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ու փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նրանց հրաժարականը բազմաթիվ ենթադրությունների տեղիք էր տվել:




























