Jeep Wrangler X-ը պաշտոնապես ներկայացվել է 2014 թվականին, Փարիզյան ավտոսրահում: Հիմա այն հասանելի կդառնա եվրոպական շուկաներում:

Jeep-ի տարբերակը թողարկվելու է երկու եւ չորս դուռ ունեցող տարբերակով: Կախված շուկայի տեսակից՝ առաջարկվելու է նաեւ շարժիչի երկու տարբերակ:

Ըստ JCNews.ru-ի, Jeep Wrangler X-ը ստեղծվել է Sahara-ի հիմքի վրա եւ ինչ-որ առումով հիշեցնում է Wrangler Rubicon X-ը, չնայած նոր մեքենայի արտաքինում ավտոարտադրողը բազմաթիվ փոփոխություններ է մտցրել: Jeep Wrangler X-ը հասանելի կլինի չորս գույնով. դեղին՝ Baja Yellow, կարմիր՝ Firecracker Red, սեւ՝ Black եւ ճերմակ՝ Bright White:

Jeep Wrangler X-ը նաեւ կունենա ավտոմատ կլիմատ-կոնտրոլ համակարգ, առջեւի նստատեղերի տաքացման հնարավորություն, բազմաֆունկցիոնալ ղեկ, նավիգացիոն համակարգ եւ այլն: