Ավտոարտադրողը միանգամից երեք հետկանչ է հայտարարել, որոնց շրջանակներում հետ է կանչում 104 հազար մեքենա։ Դրանց մեծ մասը հետ է կանչվում արգելակման համակարգի խնդիրների պատճառով։ Ընկերությունը փոխելու է առաջնային արգելակման ռետինե խողովակները, որոնք կարող են պայթել։ Դրա արդյունքում արգելակման համակարգի արդյունավետությունը զգալիորեն նվազում է, ինչը կարող է հանգեցնել վթարի։ Այդ հետկանչի շրջանակներում ընդգրկված են Range Rover-ի 74648 մոդելներ, որոնք արտադրվել են 2005թ. ապրիլի 15-ից 2012թ. սեպտեմբերի 4-ը։ Հետկանչը պլանավորվում է սկսել մարտի 13-ին, գրում է JCNews.ru-ն։
Jaguar-ի եւս 24 679 մոդել հետ կկանչվի արգելակման համակարգի համանման խնդիրների պատճառով։ Դրանք արտադրված են եղել 2012թ. օգոստոսի 16-ից 2014թ. հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում։
Սրանից զատ, Jaguar XK 4787 մոդելները, որոնք արտադրված են 2011թ. մարտի 4-ից 2014թ. մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում, կուղարկվեն սպասարկման կենտրոններ ծրագրային ապահովման համակարգը թարմանելու համար։





























