Նիդեռլանդական Autovisie հրատարակության տրամադրության տակ են հայտնվել վերջին սերնդի MINI կաբրիոլետի նկարները:
Կաբրիոլետը ստանդարտ մոդելից կառանձնանա միայն փափուկ վերին հատվածով:
Ըստ Motor-ի, նորույթը կկառուցեն UKL մոդուլային հարթակի հիման վրա: Ամենայն հավանականությամբ, MINI Convertible-ն կներկայացվի երեք կամ հինգ դուռ ունեցող հեչբեկի շարժիչով:





























