Alpina-ն թարմացրել է BMW M6 Gran Coupe սեդանի սեփական տարբերակը, որը կոչվում է B6 xDrive Gran Coupe: Արտադրողը հավաստում է, որ չորս դռնանի մեքենան ընկերության պատմության մեջ ամենաարագ մոդելն է

Սեդանը կարող է զրոյից մինչեւ 96 կմ/ժ արագություն զարգացնել 3.6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 322 կմ/ժ է:

Ըստ Motor-ի, Alpina B6 xDrive Gran Coupe-ը սպորտային Michelin Pilot Super Sport անվադողեր ունի, ինչպես նաեւ 20 մատնաչափ թեթեւ անվահեծեր:

Alpina B6 xDrive Gran Coupe-ի պատվերներն ԱՄՆ-ում կվերցնեն մարտից: Նորույթի գինն առայժմ չի հաղորդվում: 2015 թվականի չորս դռնանի տարբերակի գինը 117-300 հազար դոլար է: