Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանին Հայոց համազգային շարժում կուսակցության 16-րդ համագումարում առաջադրել են որպես վարչության անդամի թեկնածու:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը կառավարության նիստերի դահլիճից, որպես վարչության անդամ առաջադրվել է 45 հոգու անուն:
Նշենք, որ առաջադրվել էին Բաբկեն Արարքցյանը, Երջանիկ Աբգարյանը, Արամ Մանուկյանը, վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը:
ՀՀՇ վարչությունը բաղկացած է 25 հոգուց, սակայն համագումարը քննարկելու է այն 31 հոգի դարձնելու առաջարկությունը:




























