Citroen ընկերությունը Ժնեւյան ավտոսրահի համար Berlingo մոդելի հայեցակարգային տարբերակն է ստեղծել՝ Mountain Vibe-ը: Հեղինակների խոսքով, «ամենագնացների» տարրերով այս մեքենան դուր կգա սպորտի եւ ակտիվ հանգստի սիրահարներին:

Հայեցակարգային Berlingo-ն անիվակամարների եւ թափքի ներքին հատվածի պաշտպանիչ տարրեր ունի, հակամառախուղային լուսարձակներ, տեղորոշման սխեմա:

Ըստ Motor-ի, բեռնախցիկով ամենից հասանելի տարբերակը կարժենա 896 հազար ռուբլի, իսկ ուղեւորատար տարբերակը՝ 970 հազար ռուբլի: