Մեքենաներ արտադրող Mazda ընկերությունը նոր մեքենա է նախագծում իր 100-ամյակին ընդառաջ, որը նշվելու է 2020 թվականին:
Երկդռնանի թափքով նոր մեքենան կպատրաստվի MX-5-ի հիմքի վրա: Հայտնի է, որ մեքենան կստանա նոր շարժիչ:
Տեղեկություններ կան, որ հոբելյանական մեքենայի նախագծմամբ զբաղվում են ընկերության հատուկ բաժնի 30 մասնագետ: Բացի Mazda-ի աշխատակիցներից, մեքենայի ստեղծման վրա աշխատում են ճապոնական համալսարանների պրոֆեսորները:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ NASA-ն ճապոնական Mazda ընկերությանը օգնում է նոր պտուտակային շարժիչներ ստեղծելու գործում:





























