«GM-AVTOVAZ» համատեղ ընկերության նորույթի ներկայացումից առաջ, որը պետք է կայանա օգոստոսին՝ Մոսկվայի միջազգային ավտոցուցահանդեսում, ընկերությունը տարածել է երկրորդ սերնդի Chevrolet NIVA-ի առաջին պաշտոնական լուսանկարները:

Ապագա մեքենան նման է Chevrolet-ի շարքին, սակայն արտադրողները պնդում են, որ մեքենան կշարունակի մնալ իսկական NIVA: Այս մասին են խոսում թե մեքենայի արտաքին տեսքը, թե տեխնիկական նկարագիրը, հաղորդում է Informing-ը:

Մեքենայի արտաքինն առանձնանում է մեծ անվահեծերով (235/70/R16), all-train անվադողերով, շարժիչի եւ դիմային կամրջակի պաշտպանությամբ, պահեստային անվադողով, ինչպես նաեւ նոր լուսային հեծանով:

Ռուսական ամենագնացը զինված կլինի  PSA Peugeot Citroen-ի 1.8 լիտր աշխատանքային ծավալ ունեցող շարժիչով:

Նորույթը շուկայում կհայտնվի 2016թ.-ից ոչ շուտ:  Chevrolet NIVA-ի արտադրության փուլը նախատեսված է 2015թ. դեկտեմբերին: