Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, թե իրենց կուսակցությանն է դիմել Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) Արարատի մարզային կառույցի խորհուրդը՝ ՀԵԿ-ի շարքերը ընդունվելու կապակցությամբ:

Վաղը` հուլիսի 20-ին,  ՄԻԱԿ-ի արդեն նախկին անդամները՝ ՄԻԱԿ-ի նախկին Արարատի մարզային կառույցի ղեկավար Բաբկեն Հարությունյանի գլխավորությամբ, հանդես կգան համապատասխան հայտարարությամբ եւ կբացատրեն ՄԻԱԿ-ի շարքերը զանգվածաբար լքելու պատճառները:
Իսկ ահա ՄԻԱԿ-ի ներկայացուցիչները հերքում են իրենց շարքերը զանգվածաբար լքելու մասին տեղեկությունները: