Ճապոնական Nendo ստուդիայի դիզայներ Օկի Սատոն ապացուցել է, որ շոկոլադի համը կախված է ոչ միայն բաղադրատոմսից, այլեւ նրա ձեւից: Որպես ապացույց Օկի Սատոն ChocolateTexture 9 շոկոլադե կոնֆետներից հավաքածու է ստեղծել, որոնք բոլորը պատրաստված են եղել միեւնույն շոկոլադից, բայց ամեն մեկը հատուկ համ է ունեցել:
Խորանարդի նման կոնֆետները տարբեր տեքստուրա ունեն, սուր ծայրերով, գլանաձեւ, հարթ եւ խորդուբորդ հարթություններով: Համային ռեցեպտորների հետ տարբեր փոխգործակցության արդյունքում յուրաքանչյուր կոնֆետի համը լրիվ տարբեր է ընկալվում, հաղորդում է Kedem-ը:





























