Լսողությունը պահպանելու համար պետք է օրական երաժշտություն լսել մեկ ժամից ոչ ավելի: Այս մասին նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) իր նոր առաջարկներում:

Ըստ այդմ, աշխարհում 1,1 մլրդ դեռահասներ ու երիտասարդներ իրենց լսողությունը վասելու ռիսկի են դիմում՝ օրական մեկ ժամից ավելի բարձր երաժշտություն լսելով:

ԱՀԿ-ի տվյալներն ապացուցում են, որ 12-35 տարիքային խմբի 43 մլն մարդ տառապում է լսողության խնդիրներով եւ այդ թիվն աճում է, հաղորդում է BBC_ի ռուսական ծառայությունը:

Այդ տարիքային խմբում մարդկանց կեսը, որոնք հարուստ եւ մեկ շնչին ընկնող եկամտի միջին մակարդակ ունեցող երկրներից են, իրենց լսողությունը վտանգի են ենթարկում՝ բարձր երաժշտություն լսելով:

ԱՄՆ-ում լսողության խնդիրներ ունեցող դեռահասների թիվը 3,5 տոկոսից (1994-ին) հասել է 5,3 տոկոսի (2006-ին):