Լոնդոնում Crust Conductor անվանումով նոր ռեստորանը «սնունդ անիվների վրա» եզրը նոր մակարդակի է հասցրել: Բանն այն է, որ ռեստորանը գտնվում է ուղեւորատար երկհարկանի ավտոբուսում:
Մեծ 34-տեղանոց կարմիր ավտոբուսը գտնվում է Peckham Rye երկաթուղային կայարանում, հաղորդում է Kedem-ը:
Ավտոբուսը հագեցած է պիցցա պատրաստելու վառարանով եւ այցելուներին առաջարկում է ոչ մեծ ճաշացանկ, որը փոխվում է ամեն շաբաթ:
Crust Conductor ռեստորանն արդեն հասցրել է լավ անուն ձեռք բերել հաճախորդների շրջանում՝ ջերմ մթնոլորտն ու համեղ պիցցան արել են իրենց գործը:





























