Մարտի 3-ին աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշվում է Գրողների համաշխարհային օրը: Այն հիմնվել է International PEN Club-ի (Միջազգային PEN ակումբի) 48-րդ կոնգրեսի որոշմամբ, որը կայացել է 1986 թվականի հունվարի 12-18-ին:

PEN-ակումբը հիմնադրվել է 1921 թվականին, Լոնդոնում: Կազմակերպության անվանումը հապավում է՝ կազմված անգլերեն բառերից. Poets - բանաստեղծներ, Essayists - ակնարկ գրողներ, Novelists - վիպասաններ: Կազմակերպություն ստեղծելու գաղափարն անգլիացի գրող Քեթրին Էմի Դոուսոն-Սքոթինն է:

PEN-ակումբի առաջին նախագահը եղել է Ջոն Գոլսուորսին: 1923 թվականին Լոնդոնում կայացել է կազմակերպության առաջին կոնգրեսը: Այդ ժամանակ PEN-կենտրոններ են ստեղծվել աշխարհի 11 երկրներում: Ըստ Calend-ի, ներկայում նման կենտրոններ կան աշխարհի 130 երկրներում: