Forbes հանդեսի վարկածով 2015թ. աշխարհի ամենահարուստ մարդ է դարձել Microsoft-ի համահիմնադիր Բիլլ Գեյթսը։ Նրա ունեցվածքը գնահատվում է 79,3 մլրդ դոլար։

Երկրորդ տեղում մեքսիկացի Կարլոս Սլիմն է՝ 76,4 մլրդ դոլարով, իսկ եռյակը եզրափակում է հայտնի ներդրող, Berkshire Hathaway-ի հիմնադիր Ուորեն Բաֆեթը՝ 72,3 մլրդ դոլարով։

Ամենահարուստ կին է ճանաչվել Wal-Mart-ի համասեփականատերերից Քրիսթի Ուոլթոնը, որի ունեցվածքը կազմում է 41,7 մլրդ դոլար։