Ուկրաինացի Վալերի Սմագլին Գինեսի ռեկորդների գրքի տեղի գրանցման բաժնում նոր ռեկորդ է գրանցել։ Նա աշխարհում ամենաերկար թարթիչներն ունի՝ 3,5 սմ։

Ռեկորդը գրանցելուց հետո Կիեւի 58-ամյա բնակիչն ուղեւորվել է գեղեցկության սրահ, որպեսզի ազատվի այդ գեղեցկությունից։ Նա հայտարարել է, որ հոգնել է իր նկատմամբ մե ուշադրությունից։ Կանայք փողոցում մոտենում են նրան ու հարցնում երկար թարթիչներ ունենալու գաղտնիքը։

Վալերին հայտնել է, որ գաղտնիը հատուկ սննդակարգն է, որի փոփոխությունից հետո նրա թարթիչներն սկսել են աճել, հաղորդում է Mignews-ը։

«Ես սկսեցի ուտել ինչ-որ բան եւ նկատեցի, որ թարթիչներս աճում են անսովոր արագությամբ։ Ես ուզում եմ պատենտավորել այդ մեթոդը, ուստի չեմ բացահայտի գաղտնիքը»,-ասել է ուկրաինացին, որը հրաժարվել է նշել թե հատկապես ինչ սննդակարգի արդյունքում է հասել այդ արդյունքին։