Վատ եղանակն ու կմախքների դյուրաբեկությունը փրկարարներին խանգարում են տեղափոխել լեռնագնացների մնացորդները՝ փորձաքննության հանձնելու համար:
Մեքսիկայում հայտնաբերել են լեռնագնացների կմախքները, որոնք անհետացել են 56 տարի առաջ: Փրկարարները միջոցներ են փնտրում՝ մարդկանց մնացորդներն անվնաս ներքեւ իջեցնելու համար. ժամանակի ընթացքում դրանք այնքան փխրուն են դարձել, որ ձեռք տալու դեպքում կարող են կոտրվել:
Մեքսիկայի Օրիսաբա հրաբխային լեռը նվաճած երեք լեռնագնացներն անհետացել են 1959 թվականին: Փրկարարները երկուսի մարմինը հայտնաբերել են գագաթից 300 մետր ներքեւ: Հնարավոր է, որ ձյան մեջ կկարողանան գտնել նաեւ երրորդի մնացորդները: Մասնագետների աշխատանքին խանգարում է նաեւ վատ եղանակը. լեռներում մառախուղ է:
Ըստ LifeNews-ի, առաջիկայում փորձաքննության կենթարկեն զբոսաշրջիկների հագուստի պահպանված մնացորդները, ինչպես նաեւ ԴՆԹ-ի անալիզ կանցկացնեն, որից մի շարք հարցերի պատասխաններ են ակնկալվում:





























