ԱՄՆ Ալյասկայի նահանգի Անքորիջ քաղաքում եւ նրա արվարձաններում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել 3 մարդ: Այս մասին հաղորդում է քաղաքի ոստիկանությունը:
«Դեռեւս պարզ չէ՝ արդյոք իրար հետ կապ ունեն այս կրակոցները, թե ոչ»,-ասել է ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ջենիֆեր Կաստրոն, հաղորդում է Alaska Dispatch պորտալը:
Ոստիկանությունը կիրակի առավոտյան մեքենայի մեջ գնդակահարված կնոջ մարմին եւ երկու վիրավոր տղամարդկանց է հայտնաբերել: Վերջիններս ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Կասկածյալը ձերբակալված է:
Բացի այդ, կիրակի ժամը 03.00-ի սահմաններում ոստիկանները, ժամանելով դեպքի վայր, ազդրից վիրավորված կնոջ են հայտնաբերել: Այս դեպքով ձերբակալություններ չեն եղել:
Իսկ ժամը 05.00-ին ոստիկանները ահազանգ են ստացել, որ փողոցում մի քանի մարդկանց բղավոցներ եւ կրակոցի ձայներ են լսվում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ոչ ոքի ձեն հայտնաբերել, փողոցում պարկուճներ են թափված եղել:


























