Եմենում մարտի 8-ին մի շարք բախումներ են գրանցվել, որոնց հետեւանքով առնվազն 17 մարդ է զոհվել, հաղորդում են տեղի իշխանություններն ու անվտանգության մարմինները:
Եմենի Էլ Բենդա նահանգում «Ալ Կաիդան Արաբական թերակղզում» խմբավորման գրոհայինները հարձակվել են շիա ապստամբ հուսիթների երեք դիրքերի վրա, որի հետեւանքով զոհվել է 12 մարդ:
Եվս 5 մարդ զոհվել է Միրաբի նահանգում երկու ցեղախմբերի միջեւ բախումների հետեւանքով: Ցեղախմբերից մեկը պաշտպանում է հուսիթներին, երկրորդը դեմ է նրանց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նշենք, որ հուսիթների «Անսար Ալլահ» շարժումը հունվարի վերջին իր վերահսկողության տակ է վերցրել Եմենի մայրաքաղաքը, որից հետո փորձում է առաջ շարժվել դեպի հարավ:



























