Վատիկանին առաջարկել են փրկագին վճարել 20 տարի առաջ Սուրբ աթոռի արխիվներից գողացած 2 պատմական փաստաթղթի դիմաց։ Այս մասին գրում է Reuters-ը։
Փաստաթղթերը գրված են Միքելանջելոյի ձեռքով։ Դրանք վերադարձնելու դիմաց դրամաշորթները պահանջել են 100 հազար եվրո։ Չարագործները նման առաջարկ են արել կարդինալ Սուրբ Պետրոսին, տեղեկացնում է պոնտիֆիկոսի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին։ Կարդինալը հրաժարվել է գործարքից։ Նախաձեռնության հեղինակը, ամենայն հավանականությամբ, Վատիկնայի նախկին աշխատակիցներից մեկն է, փոխանցում է Lenta-ն։
Այս փաստաթղթերի անհետացման մասին հայտնի էր դարձել 1997թ։ Սուրբ Աթոռը այդ ժամանակ նախընտրեց չբարձրաձայնել միջադեպի մասին եւ աշխարհիկ իշխանություններին չխառնել հետաքննությանը։ Այս պահին կողոպուտի գործը քննում են Վատիկանի ոստիկանությունն ու նրանց իտալացի գործընկերները։


























