Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն կողմ է արտահայտվել Եվրամիության բանակ ստեղծելուն, հաղորդում է Yle-ն:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը կառուցվել է խաղաղության պահպանման արժեքների վրա եւ շատ տարօրինակ է, որ չկա մի բան, որ պահպանի այդ արժեքները:
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլունդը նշել է, որ դա հետաքրքիր նախաձեռնություն է եւ պետք է քննարկվի, սակայն ԵՄ մի շարք երկրներ կարող են մերժել այդ նախաձեռնությունը, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առաջարկել էր ԵՄ բանակ ստեղծել:





























