ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Իջեւանում, Տավուշում, Նոյեմբերյանում եւ Բերձորում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: