Ամերիկյան Յութայի նահանգում 1,5 տարեկան աղջնակը ողջ է մնացել՝ մոտ 14 ժամ անցկացնելով գետն ընկած մեքենայում, հաղորդում է Minneapolis Star Tribune-ը:

Գետի հատակին հայտնված մեքենան հայտնաբերել է տեղի ձկնորսներից մեկը: Մեքենայի սրահում եղել է նաեւ երեխայի 25-ամյա մոր մարմինը:

Ենթադրվում է, որ վթարը տեղի է ունեցել մարտ ի 6-ին, տեղի ժամանակով 22.20-ի սահմաններում, երբ տեղի բնակիչները աղմուկի ձայն են լսել:

Անմիջապես մեքենան հայտնաբերել չի հաջողվել, քանի որ այն գտնվել է կամրջի տակ, հաղորդում է Gazeta-ն:

Նշվում է, որ աղջնակը խուսափել է ջրի հետ շփումից, քանի որ մեքենան ընկնելիս շրջվել է, իսկ ջրի մակարդակը համեմատաբար բարձր չի եղել: Ներկայումս փրկված երեխան գտնվում է հիվանդանոցում: