Ղազախստանում եւս 3 ինքնառաջադրված թեկնածու դիմում են ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԿԸՀ տվյալներով՝ նախագահի պաշտոնում առաջադրվել են Կայրատ Մաիշեւը, Բախտիյար Եստեմեսովը եւ Կանատ Տուրագելդիեւը։ Նրանց տարիքի եւ գործունեության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Այսպիսով՝ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներն այս պահին 14-ն են, որոնցից 13-ը ինքնառաջադրված թեկնածուներ են, իսկ մեկը՝ Ղազախստանի Կոմունիստական կուսակցությունից է։
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 26-ին։ Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտնել է, որ դեռեւս որոշում չի կայացրել մասնակցելու է ինքը նախագահական ընտրություններին, թե ոչ։





























