Մոսկվայի Բրատեեւոյի շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել սրճարանի այցելուների միջեւ, որի ընթացքում երեք մարդ դանակահարվել է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են քաղաքի ոստիկանությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին, «Պրիչալ» սրճարանում, որին մասնակցել են կովկասցիներ:
«Ծեծկռտուքին մասնակցել է 6 մարդ, որի ժամանակ դանակի հարվածներ են ստացել երկու մասնակից եւ սրճարանի անվտանգության աշխատակիցը, որը փորձել է բաժանել կռվողներին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունը փնտրում է ծեծկռտուքի մասնակիցներին:





























