Նավթի համաշխարհային գները նվազում են՝ Goldman Sachs-ի կանխատեսման տվյալների ֆոնին: Այս մասին են վկայում տորգերի տվյալները, հաղորդում է Reuters-ը:

Brent  տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գները նվազել են 0,57 տոկոսով՝ կազմելով 59,45 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի ապրիլյան մատակարարումների գները նվազել են 0,04 տոկոսով՝ հասնելով 49,59 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Goldman Sachs-ի վերլուծաբանների կարծում են, որ գարնանը համաշխարհային գները կնվազեն նավթի պաշարների ավելացման պատճառով, հաղորդում է Gazeta-ն: