«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերադարձավ 2007թ. «ռելսերի» վրա: Այսօր՝ մարտի 9-ին, ԲՀԿ-ում տեղի ունեցած իրադարձություններն այսպես բնութագրեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ իշխանությունն ընդամենը Գագիկ Ծառուկյանը ցույց տվեց, թե ով է իրականում ԲՀԿ-ի «տերը»:

«ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որի ընտրազանգվածն այն մարդիկ ենք, որոնք կտրականապես դեմ են Հանրապետական կուսակցությանը: ԲՀԿ-ն պետք է բուֆեր ծառայեր՝ չվտանգելով իշխանությանը, մինչդեռ անցած տարվա վերջին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ընդդիմություն լինելու մասին: Եվ այստեղ արդեն Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ասաց. «Սա Ձեր կուսակցությունը չէ, դուրս եկեք»»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ իշխանությունը ստեղծել է մի նախադեպ՝ «Գագիկ Ծառուկյան գործարար»՝ այսպիսով վախեցնելով բոլոր աչքը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նույնպես համաձայն է Ստյոպա Սաֆարյանի հետ:

«Գագիկ Ծառուկյանի դեպքով բացառվեց ապահով ընդդիմություն կոչվածը»,- ավելացրեց Անուշ Սեդրակյանը:

Նշենք, որ մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Նրա փոխարեն կուսակցության նախագահ է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը: