Ռուսաստանի նախագահ Վլադիմիր  Պուտինը մարտի 12-13-ը կժամանի Աստանա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հանդիպելու համար։ Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում։

 «Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների միջեւ առեւտրատնտեսական զարգացման հեռանկարները եւ եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից միտումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Բացի այդ, երեք երկրների ղեկավարները պլանավորում են քննարկել փոխադարձ առեւտուրն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Մարտի 13-ին պլանավորվում է Պուտին-Նազարբաեւ երկկողմ հանդիպումը։