Ուկրաինայի Ազգային բանկը շրջանառության մեջ է մտցնում 2014թ. նմուշի 100 գրիվեն արժողությամբ նոր թղթադրամը։ Այս մասին հայտնում է ՈՒՆՆ-ը։
«Ազգային բանկը առձեռն շրջանառությունը կատարելագործելու եւ բարելավելու նպատակով 2015թ. մարտի 9-ից շրջանառության մեջ է մտցնում 2014թ. նմուշի 100 գրիվեն արժողությամբ թղթադրամը»,- հայտարարել է բանկի փոխտնօրեն Յակով Սմոլիյը։ Նրա խոսքով՝ նոր թղթադրամի վրա կլինի Տարաս Շեւչենկոյի պատկերը։
Նոր թղթադրամը ներկայացված է դեղնականաչ երանգներով։
Բանկի փոխտնօրենի խոսքով՝ բանկը սկսում է թարմացնել 2003-2007թթ. արտադրված թղթադրամները։





























