Երեւանում պարտքի դիմաց առեւանգել են երիտասարդի: Մարտի 7-ին, երեկոյան, «Պարտեզ» խանութի դիմաց «Ռենջ Ռովեր» մեքենայով 2 հոգի ծեծել են Ռ. Ա.-ին, նրան նստեցրել մեքենան ու տարել: Առեւանգողները այնուհետեւ հայտարարել են, որ երիտասարդը իրեն պարտք է եղել, ընդամենը նստեցրել են մեքենան, շրջել Երեւանով եւ նրան իջեցրել Կոմիտասում:

NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հաստատեցին, որ անձի առեւանգում է եղել, կատարվում է քննություն: