Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային  վարչության պայմանագրային զինծառայող, Շիրակի մարզի Մայիսյան գյուղ կախված վիճակում հայտնաբերված Արթուր Աֆյանը մարմնին առաջին հայացքին վնասվածքներ չկան: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, լրագրողներին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

«Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Առաջին հայացքից մարմնական վնասվածքներին բնորոշ եւ մինչեւ մահը մարմնական վնասվածքներին բնորոշ հետքեր զննությամբ չեն հայտնաբերվել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Նշենք, որ Արթուր Աֆյանին հայտնաբերել են մարտի 8-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 26-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը կորել է 2015թ. փետրվարի 21-ին։ Նույն օրը Արթուր Աֆյանի կինը՝ Ալվարդ Մկրտչյանը դիմել էր ոստիկանություն։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ընտանիքը պարտքեր է ունեցել։ Սակայն Ալվարդ Մկրտչյանը պնդում է, որ ամուսնու անհետանալուց օրեր առաջ իրենք գրավ են դրել թանկարժեք իրերը պարտքերը մարելու համար։

Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն: