ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել 2014թ. դեկտեմբրի 23-ին կնքած Եվրասիական տնտեսական միությանը Ղրղսզտանի անդամակցության համաձայնագրի արձանագրությունները հաստատելու վերաբերյալ։
Համապատասխան ցուցումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Համաձայնագրի արձանագրությունների նախագծերը սահմանում են Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանները, այդ թվում՝ ծառայությունների առեւտուրը, տրանսպորտային քաղաքականությունը, բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորումը, արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման կանոնները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բացի այդ, համաձայնագրերը պարունակում են նաեւ մաքսասակագնային կարգավորման հարցերում ընդհանուր կանոններից բացառությունները, սանիտիրական, անասնաբուժասանիտարական եւ համաճարակային միջոցները, ինչպես նաեւ անցումային շրջանի ժամկետները։



























