Լոս Անջելեսում 59 տարեկան հասակում մահացել է պրոդյուսեր եւ The Simpsons հայտնի մուլտսերիալի պորսոնաժների ստեղծողներից մեկը՝ Սեմ Սայմոնը:

Նա մահացել է մարտի 8-ին, Լոս Անջելեսի իր տանը, երկարատեւ հիվանդությունից հետո: 2012-ին պրոդյուսերի մոտ հաստ աղիքի քաղցկեղ էին հայտնաբերել:

Մահից առաջ Սեմ Սայմոնը հայտարարել է, որ իր ողջ կարողությունը կտակում է  բարեգործական կազմակերպություններին, հաղորդում է TMZ-ը:

Շատերը The Simpsons մուլտսերիալը համարում են այդ ժանրի լավագույն ֆիլմը, որի սերիաների թիվը հասել է 562-ի: