Վենեսուեալայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մեղադրել է իր երկրում հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Այս մասին Մադուրոն հայտարարել է ազգին ուղղված իր ուղերձում, որը հերաձրակվել է տեղի հեռուստաալիքներով:
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով ներկայացնում է ամերիկյան իմպերիալիստական էլիտան, որոշել է անձամբ իր վրա վերցնել իմ կառավարությանը հաղթելու եւ Վենեսուելա ներխուժելու խնդիրը, որպեսզի վերահսկի այն»,-ասել է Մադուրոն: Նրա խոսքով՝ Օբաման որոշել է «ընտրել ձախողումների ճանապարհը» եւ իրենից հետո այնպիսի հիշողություն թողնել, ինչպիսին թողեց Ջորջ Բուշ կրտսերը: Մադուրոն «հերոս» է կոչել այն 7 պաշտոնյաներին, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել:





























