Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի մայրաքաղաք Էլ-Արիշում ահաբեկչություն է գրանցվել, ինչի հետեւանքով զոհվել է 1 խաղաղ բնակիչ եւ վիրավորվել 25 ոստիկան: 

Ինչպես հաղորդում է Reuters-ը, մահապարտ-ահաբեկիչը ականապատված ավտոմեքենան պայթեցրել է ոստիկանատան հարեւանությամբ: Եգիպտոսում գործող խմբավորումներից որեւէ մեկը դեռ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Իսլամիստները Եգիպտոսում ուժայինների դեմ ավելի հաճախ են սկսել պայթյուններ իրականացնել այն բանից հետո, երբ 2013-ի ամռանը իշխանությունից հեռացվեց «Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին: