ԱՄՆ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մարտի 4-ին մասնակցել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հայ ուսանողական միության կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Արցախ. Ձեռքբերումներն ու մարտահրավերները լարված տարածաշրջանում» միջոցառմանը:

Արցախի ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով, ուր անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, Արցախի պատմությանը, խորհրդային շրջանի զարգացումներին, Ղարաբաղյան շարժման ձեւավորմանն ու ներկա փուլին:

Ելույթից հետո Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների հարցերին՝ կապված ԼՂՀ քաղաքական եւ տնտեսական զարգացումների, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների ու հակամարտության խաղաղ կարգավորման հետ:

Միջոցառմանը ներկա են եղել Կոլումբիայի համալսարանի ուսանողներ եւ դասախոսներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցը: