Հռոմում ամերիկացի երկու զբոսաշրջիկներ կկանգնեն դատարանի առջեւ, որոնք Կոլիզեուպի պատերին իրենց անվան առաջին տառերն են փորագրել:
Քալիֆորնիայի բնակիչներ, 21 եւ 25 տարեկան աղջիկներին վանդալիզմի մեղադրանք է առաջադրվել: Նրանք ազատ են արձակվել: Աղջիկների անունը չի հրապարակվում:
Associated Press-ի փոխանցմամբ՝ թեեւ ամերիկուհիները ներողություն են խնդրել, իրավապահ մարմինները դա լուրջ արարք են համարում:
Ավելի վաղ 2014-ի նոյեմբերին, Կոլիզեումի պատերին իրենց անվան առաջին տառերն էին փորագրել ռուս զբոսաշրջիկները, որոնք դատապարտվել էին 4 ամսվա պայմանական ազատազրկման եւ 20 հազար եվրո տուգանքից, հիշեցնում է Lenta.ru-ն: Եւս մեկ զբոսաշրջիկ (Կանադայից) փորձել է գաղտնի ուսապարկի մեջ քար դնել Կոլիզեումից:



























