Պարզվել է, որ Մոսկվայում ՆԳՆ թանգարանում, նռնակով զինված տղամարդու կողմից պատանդ վերցված կինը նրա նախկին կինն է: Այս պահին նա արդեն ազատ է արձակել կնորջ:

Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել իրենց զավակի ապրելու վայրի շուրջ: Տղամարդն այցելել է կնոջ աշխատավայր եւ ապօրինաբար պահել նրան՝ պահանջելով վերադարձնել երեխային:

Բանակցությունների արդյունքում, որոնք վարել են Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները, տղամարդը հրաժարվել է իր պահանջներից ու բաց թողել նախկին կնոջը: