Մոսկվան հույս ունի, որ ԵՄ-ում առողջ բանականությունը կհաղթանակի, քանի որ հարաբերությունների նորմալացումը բխում է եւ Ռուսաստանի, եւ ԵՄ-ի շահերից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալյոյի հետ բանակցությունների ժամանակ:
«Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ այս բարդ հարաբերությունների ժամանակ Իսպանիան հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել եւ ձգտում է հրաժարվել անվերջ պատժամիջոցների իներցիային հետեւլուց: Վստահ եմ, որ արդյունքում առողջ բանականությունը կհաղթանակի, որովհետեւ հարաբերությունների նորմալացումը բխում է եւ Ռուսաստանի, եւ ԵՄ-ի շահերից»,-ասել է Լավրովը:
Իր հերթին իսպանիայի ԱԳ նախարարը նշել է. «Ռուսաստանը մեծ երկիր է, առանց որի մասնակցության անհնար է լուծել ժամանակակից հակամարտություններից որեւէ մեկը, այդ թվում Սիրիայում եւ Լիբիայում»:



























