Օսմանյան Թուրքիայի ցեղասպանության քաղաքականությունը շարունակում է նաեւ այսօրվա Թուրքիան: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ հիմա շեշտադրումները փոխելու լուրջ խնդիր է դրված: Մարդիը, ըստ Խաչատրյանի, ներկայումս սկսել են շատ սառը վերաբերվել մարդկանց ոչնչացմանը: «Մեր առջեւ լուրջ խնդիր է դրված՝ վերականգնել հայկական միասնությունը ողջ աշխարհում: Անհրաժեշտ է հայկական սփյուռքում ինստիտուցիոնալ կենտրոններ ստեղծել, որոնք կկարողանան հանդես գալ իրենց անունից՝: Ստեղծված իրավիճակում դրական ելքի համար մենք այլընտրանք չունենք»,-ընդգծել է աստվածաբանն ու հավելել. «Այսօրվա դրությամբ, նկատելի է Հայաստան-սփյուռք կապի թուլացում եւ անհրաժեշտ է համախմբել ողջ պոտենցիալը»:





























