Ադրբեջանում սկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանին դատավարությունը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով Հանրապետության զինվորական դատախազությանը։
Հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն մեղադրում են դիվերսիոն գործողությունների մեջ։ «Բաղդասարյանին մեղադրանք է ներկայացվել 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282.2 (Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ապահովությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու) հոդվածներով։ Բաղդասարյանի գործով Բաքվի զինվորական դատարանը որպես խափանման միջոց է ընդունել կալանքը»,- մեջբերում է գործակալությունը իր աղբյուրները։
Արսեն Բաղդասարյանի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները ադրբեջանցի Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ձերբակալությանն ուղղված յուօրինակ պատասխան էին։ Նշենք, որ Արսեն Բաղդասարյանի գործը միջազգային մարդասիրական իրավունքների ոտնահարման վառ օրինակ էր. գերեվարումից հետո 1.5 ամիս շարունակ ԿՄՄԿ ներկայացուցիչներին թույլ չեն տվել տեսակցել նրան։ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։





























