Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է իր դեմ ուղղված դավադրությունների մասին խոսակցությունները:

Նշենք, որ մամուլում արդեն որոշ ժամանակ լուրեր են շրջանառվում, որ Գեւորգ Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնից ազատելու ուղղությամբ աշխատում են Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ու Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Խոսակցությունները, որպես կանոն, չեմ մեկնաբանում, բայց վստահ եմ, որ եթե որեւէ պաշտոնյա ցանկանում է պաշտոնի առաջխաղացում ունենալ, նա անպայման պետք է աշխատի իր անձնական ու մասնագիտական կարողությունների վրա»,-ասել է նա:

Հարցին՝ դրանով չի՞ ակնարկում Հովսեփյանին կամ Գասպարյանին, գլխավոր դատախազը հրաժարվել է պատասխանել: