Հայաստանի Կառավարությունը նախապատրաստել է եվրապարտատոմսերի թողարկման փաստաթղթերի փաթեթը։  Ինչպես հայտարարել է ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մարտի 10-ին կայացած Կառավարության նիստում, փաստաթղթերի փաթեթում ընդգրկված են արժեթղթերի թողարկման պլանի նախագծերը, տեղաբաշխողների խմբի (Deutsche Bank AG, HSBC, J.P.Morgan Securities)  եւ ֆիսկալ գործակալների (Լոնդոնում եւ Նյու Յորքում Citibank գրասենյակների) հետ համաձայնագրերը։

Հիշեցնենք, որ Հայաստանի սուվերեն պարտատոմսերի տեղաբաշխողները կմնան նույնը, ինչ որ առաջին թողարկման ժամանակ։ Նշենք, որ Հայաստանը առաջին եվրապարտատոմսերը թողարկել էր 2013թ. սեպտեմբերին։ Նրանց ընդհանուր քանակը կազմում էր 700 մլն դոլար, իսկ տեղաբաշխումը ընթացել էր հաջող եւ կարճ ժամկետներում։